19:50  ,  3 ապրիլի, 2021

Հայաստանի գավաթ․ «Արարատը» դուրս թողեց «Վեստ Արմենիային»

Երեւանի «Արարատը» պայքարը կշարունակի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արարատը» տանը մրցեց «Վեստ Արմենիայի» հետ եւ հաղթանակ տարավ 5։1 հաշվով (տեսանյութ)։ Առաջին խաղում «Արարատը» պարտվել էր 0։2 հաշվով։

Ապրիլի 3-ին կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաեւ գավաթակիր «Նոան», որը պայքարից դուրս էր թողել «Ուրարտուին»։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 5։1 (առաջին խաղ՝ 0։2)

Դավիթ Խուրցիձե, 19, Էդգար Մալաքյան, 28, Դմիտրիե Պոբուլիչ, 64, Մարկո Պրլեւիչ, 79, Զավեն Բադոյան, 88 – Ռոման Ջիկաեւ, 71

«Նոա» - «Ուրարտու»՝ 2։2 (առաջին խաղ՝ 2։0)

Դենիս Դեդեչկո, 45+2, Վլադիմիր Ազարով, 75 - Ջոնել Դեսիրե, 87, Իգոր Պադերին, 90+7, 11մ

Հեռացում՝ Դենիս Դեդեչկո, 59, երկրորդ դեղին քարտ -  Մենսա, 84

Ապրիլի 4

«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 15։00 (առաջին խաղ՝ 1։0)

Ապրիլի 5

ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 15։00 (առաջին խաղ՝ 0։4)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում