18:07  ,  29 մարտի, 2021

Օզբիլիս․ Շնորհակալ եմ իմ գոլն ընտրելու համար, մեծ պատիվ է

Հայաստանի հավաքականի, Ամստերդամի «Այաքսի», ռուսական «Կուբանի», Մոսկվայի «Սպարտակի», Ստամբուլի «Բեշիկթաշի», իսպանական «Ռայո Վալյեկանոյի», Տիրասպոլի «Շերիֆի», հոլանդական «Վիլլեմ Երկրորդի» նախկին խաղացող, այժմ Երեւանի «Փյունիկը» ներկայացնող Արաս Օզբիլիսը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք իր գոլը «Կուբանի» կազմում ընտրել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ տասնամյակի լավագույն գոլը հեռու տարածությունից։

«Շնորհակալ եմ բոլորին իմ գոլն ընտրելու համար։ Մեծ պատիվ է։ Տասնամյակի գոլ հեռու տարածությունից։ Խելահեղ փաստ է, որ այդ գոլը խփել եմ Մոսկվայի «Սպարտակին» Կրասնոդարի «Կուբանի» կազմում։ Ռուսաստանում երկու ակումբներ, որոնց ես սիրում եմ։ Շնորհակալություն»,- Ինստագրամում գրել է Օզբիլիսը։

31-ամյա ֆուտբոլիստը «Կուբանում» հանդես է եկել 2012-2013-ին, «Սպարտակում»՝ 2013-2016-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում