Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց կանանց Հայաստանի հավաքականի ընտրական մրցաշարը, որին մասնակցում էր 4 շախմատիստուհի՝ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը (chessfed.am):
2 շրջանով անցկացված մրցաշարում հաղթող դարձավ Սիրանուշ Ղուկասյանը՝ նվաճելով հավաքականի ուղեգիր։ Նա 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Մարիա Կուրսովան 3 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով դարձավ 3-րդը, իսկ Մարիա Գևորգյանը 2 միավորով գրավեց 4-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի