23:36 24 մարտի, 2021Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց կանանց Հայաստանի հավաքականի ընտրական մրցաշարը, որին մասնակցում էր 4 շախմատիստուհի՝ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը (chessfed.am):
2 շրջանով անցկացված մրցաշարում հաղթող դարձավ Սիրանուշ Ղուկասյանը՝ նվաճելով հավաքականի ուղեգիր։ Նա 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Մարիա Կուրսովան 3 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով դարձավ 3-րդը, իսկ Մարիա Գևորգյանը 2 միավորով գրավեց 4-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.