23:25  ,  21 մարտի, 2021

«Աթլետիկոն» հաղթեց Սուարեսի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Ալավեսին» և հաղթեց նվազագույն հաշվով: Տանտերերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: 86-րդ րոպեին «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը հետ մղեց 11 մետրանոց հարված: 

34-ամյա Սուարեսը 19 գոլով երկրորդն է ռմբարկուների ցուցակում և 2 գոլ է հետ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից: Դա նրա կարիերայի 500-րդ գոլն էր:

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 28 խաղից հետո առաջին տեղում է 62 միավորով։ Երկրորդ տեղում ընթացող Մարդիդի «Ռեալն» (28 խաղ) ունի 60 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Բարսելոնան» (27 խաղ)՝ 59:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Աթլետիկո» - «Ալավես»՝ 1:0 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 54

Չիրացված 11 մետրանոց՝ Խոսելու, 86 («Ալավես»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով