23:10  ,  18 մարտի, 2021

Արսեն Զախարյանի գոլային փոխանցումը «Դինամոյին» օգնեց հաղթել «Կրասնոդարին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ: Մինչև 58-րդ րոպեին դաշտի տերերը հաղթում էին 2:0 հաշվով, սակայն չկարողացան պահպանել առավելությունը:

«Դինամոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց 17-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 66-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի խաղում (2:1) Արսեն Զախարյանը դարձել էր գոլի հեղինակ ու վաստակել 11 մետրանոց, իսկ «Տամբովի» հետ նախորդ մրցավեճում (2:0) կատարել էր գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայտացուցակում էր ընդգրկվել 2021թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում