23:10 18 մարտի, 2021Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ: Մինչև 58-րդ րոպեին դաշտի տերերը հաղթում էին 2:0 հաշվով, սակայն չկարողացան պահպանել առավելությունը:
«Դինամոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց 17-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 66-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի խաղում (2:1) Արսեն Զախարյանը դարձել էր գոլի հեղինակ ու վաստակել 11 մետրանոց, իսկ «Տամբովի» հետ նախորդ մրցավեճում (2:0) կատարել էր գոլային փոխանցում:
Ավելի վաղ հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայտացուցակում էր ընդգրկվել 2021թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.