23:23  ,  13 մարտի, 2021

«Էվերտոնը» պարտվեց «Բարնլիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց «Բարնլիին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հյուրերն սկզբնամասում 11 րոպեում երկու գոլ խփեցին։ Աչքի ընկան նորզելանդացի հարձակվող Կրիս Վուդն ու անգլիացի հարձակվող Դուայթ Մաքնիլը։ Դաշտի տերերից հաշիվը կրճատեց անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։

«Էվերտոնը» 46 միավորով 6-րդ տեղում է, «Բարնլին» 15-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Էվերտոն» - «Բարնլի»՝ 1։2 (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 32 - Կրիս Վուդ, 13, Դուայթ Մաքնիլ, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով