16:30  ,  10 մարտի, 2021

ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» «Բորուսիային» կընդունի չեզոք դաշտում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» միջև ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը ևս կանցկացվի չեզոք դաշտում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարը մարտի 16-ին գերմանական ակումբին կընդունի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում, hաղորդում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով այս թիմերի առաջին խաղը ևս անցկացվել էր նույն ստադիոնում և ավարտվել մանչեսթերցիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում