Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը:
61-ամյա գերմանացի մասնագետը 2006 թվականից է գլխավորում Գերմանիայի հավաքականը, որի հետ դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն ու 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող: Եվրո-2008-ում գերմանացիները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ ԱԱ-2010-ում ու Եվրո-2012-ում՝ բրոնզե:
Յոահիմ Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականն անցկացրել է 188 հանդիպում, տարել 120 հաղթանակ, կրել 31 պարտություն ու գրանցել 37 ոչ ոքի:
Հիշեցնենք, որ գերմանացիները Հայաստանի հավաքականի մրցակիցներից են Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում: Թիմերի միջև առաջին հանդիպումը կանցկացվի այս տարվա սեպտեմբերի 5-ին Գերմանիայում, իսկ պատասխան խաղը՝ նոյեմբերի 14-ին Երևանում:
Joachim #Löw will step down as national team head coach after @EURO2020. pic.twitter.com/t4OuyQmaSC
— Germany (@DFB_Team_EN) March 9, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:16 , 28 հոկտեմբերի
21:12 , 28 հոկտեմբերի
20:46 , 28 հոկտեմբերի 
20:30 , 28 հոկտեմբերի
19:05 , 28 հոկտեմբերի
18:31 , 28 հոկտեմբերի
18:04 , 28 հոկտեմբերի 
17:20 , 28 հոկտեմբերի
17:01 , 28 հոկտեմբերի
16:02 , 28 հոկտեմբերի