Պաշտոնական. Եվրո-2020-ից հետո Յոահիմ Լյովը կհեռանա Գերմանիայի հավաքականից (ֆոտո)

14:37   9 մարտի, 2021

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը:

61-ամյա գերմանացի մասնագետը 2006 թվականից է գլխավորում Գերմանիայի հավաքականը, որի հետ դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն ու 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող: Եվրո-2008-ում գերմանացիները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ ԱԱ-2010-ում ու Եվրո-2012-ում՝ բրոնզե:

Յոահիմ Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականն անցկացրել է 188 հանդիպում, տարել 120 հաղթանակ, կրել 31 պարտություն ու գրանցել 37 ոչ ոքի:

Հիշեցնենք, որ գերմանացիները Հայաստանի հավաքականի մրցակիցներից են Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում: Թիմերի միջև առաջին հանդիպումը կանցկացվի այս տարվա սեպտեմբերի 5-ին Գերմանիայում, իսկ պատասխան խաղը՝ նոյեմբերի 14-ին Երևանում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.