09:09  ,  9 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 9-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 պատասխան հանդիպումները:

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» կընդունի պորտուգալական «Պորտուին», իսկ իսպանական «Սևիլիան» արտագնա հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Առաջին խաղում «Պորտուն» հաղթել է 2։1 հաշվով, իսկ «Բորուսիան»՝ 3։2 հաշվով։

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Յուվենտուս» (Իտալիա) – «Պորտու» (Պորտուգալիա)` 00:00 (առաջին խաղ՝ 1։2)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Սևիլիա» (Իսպանիա)` 00:00 (առաջին խաղ՝ 3։2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս