Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Հոֆենհայմը» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ: 27-ամյա Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում նախորդ անգամ հանդես եկել է 2019-ի դեկտեմբերի 17-ին, երբ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի խաղում խաղացել է «Ունիոն Բեռլինի» դեմ:
«Լայպցիգը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին» և, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած Մյունխենի «Բավարիային», 53 միավորով բարձրացավ առաջին տեղ:
«Հոֆենհայմը» 30 միավորով 11-րդ տեղում է, իսկ «Վոլֆսբուգը» 45 միավորով երրորդն է:
Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Վոլֆսբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)
Կրիստոֆ Բաումգարտներ, 8, Անդրեյ Կրամարիչ, 41 – Վուտ Վեգորստ, 23
Հեռացում՝ Պաուլո Օտավիո, 90+4 («Վոլֆսբուրգ»)
«Ֆրայբուրգ» - «Լայպցիգ»՝ 0:3 (տեսանյութ)
Կրիստոֆ Նկունկու, 41, Ալեքսանդր Սոլոթ, 64, Էմիլ Ֆորսբերգ, 80
«Բորուսիա Մ.» - «Բայեր»՝ 0:1 (տեսանյութ)
Պատրիկ Շչիկ, 77
«Այնտրախտ» - «Շտուտգարտ»՝ 1:1
Ֆիլիպ Կոստիչ, 69 – Սաշա Կալաջիչ, 68
«Հերտա» - «Աուգսբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)
Կշիշտոֆ Պյոնտեկ, 62, Դոդի Լուկեբակիո, 87 (11մ) – Լասզլո Բենես, 2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում