«Հոֆենհայմը» հաղթեց առաջատարներից մեկին, «Լայպցիգը» շրջանցեց «Բավարիային» (տեսանյութ)

20:23   6 մարտի, 2021

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Հոֆենհայմը» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ: 27-ամյա Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում նախորդ անգամ հանդես եկել է 2019-ի դեկտեմբերի 17-ին, երբ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի խաղում խաղացել է «Ունիոն Բեռլինի» դեմ:

«Լայպցիգը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին» և, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած Մյունխենի «Բավարիային», 53 միավորով բարձրացավ առաջին տեղ:

«Հոֆենհայմը» 30 միավորով 11-րդ տեղում է, իսկ «Վոլֆսբուգը» 45 միավորով երրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Վոլֆսբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)

Կրիստոֆ Բաումգարտներ, 8, Անդրեյ Կրամարիչ, 41 – Վուտ Վեգորստ, 23

Հեռացում՝ Պաուլո Օտավիո, 90+4 («Վոլֆսբուրգ»)

«Ֆրայբուրգ» - «Լայպցիգ»՝ 0:3 (տեսանյութ)

Կրիստոֆ Նկունկու, 41, Ալեքսանդր Սոլոթ, 64, Էմիլ Ֆորսբերգ, 80

«Բորուսիա Մ.» - «Բայեր»՝ 0:1 (տեսանյութ)

Պատրիկ Շչիկ, 77

«Այնտրախտ» - «Շտուտգարտ»՝ 1:1

Ֆիլիպ Կոստիչ, 69 – Սաշա Կալաջիչ, 68

«Հերտա» - «Աուգսբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)

Կշիշտոֆ Պյոնտեկ, 62, Դոդի Լուկեբակիո, 87 (11մ) – Լասզլո Բենես, 2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։