10:59  ,  5 մարտի, 2021

«Լիվերպուլը» սահմանել է 2 հակառեկորդ

«Լիվերպուլը», ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրում պարտվելով Լոնդոնի «Չելսիի», 5-րդ անընդմեջ տնային պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում: Ակումբի պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում այդպիսի անհաջող շարք, հայտնում է Opta-ն:

Բացի այդ, «Լիվերպուլն» առաջին Անգլիայի գործող չեմպիոնն է, որը կրում է 5 անընդմեջ տնային պարտություն:

Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ խաղից առաջ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տանը պարտվել էր «Բարնլիին» (0:1), «Բրայթոնին» (0:1), «Մանչեսթեր Սիթիին» (1:4) ու «Էվերտենին» (0:2): Հաջորդ տնային խաղում «Լիվերպուլը» մարտի 7-ին կմրցի «Ֆուլհեմի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով