01:40  ,  28 փետրվարի, 2021

«Յուվենտուսը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Վերոնային»՝ 1:1: Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլին դաշտի տերերը պատասխանեցին չեխ կիսապաշտպան Անտոնին Բարակի դիպուկ հարվածով:

Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմը 46 միավորով երրորդ տեղում է: Առաջատար «Ինտերն» ունի 53 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Միլանը»՝ 49:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վերոնա» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)

Անտոնին Բարակ, 77 - Կրիշտիանու Ռոնալդու, 49

«Բոլոնիա» - «Լացիո»՝ 2:0 (տեսանյութ)

Իբրահիմա Մբայե, 19, Նիկոլա Սանսոնե, 64

Չիրացված 11 մետրանոց՝ Չիրո Իմոբիլե, 17 («Լացիո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում