13:06  ,  24 փետրվարի, 2021

Կատյա Գալստյանը երրորդ տեղն է գրավել Գերմանիայում

Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը բրոնզե մեդալակիր է դարձել Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում անցկացվող դահուկավազքի դասակարգման փուլում:

5 կմ դասական ոճում աշոցքցի մարզուհին երրորդ արդյունք է գրանցել 43 մասնակիցների հետ մրցապայքարում: Նա առաջին տեղը գրաված լատվիացի Բաիբա Բենդիկային զիջել է 1 րոպե 5.9 վայրկյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում