00:02  ,  24 փետրվարի, 2021

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Ստրանջայի մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում 4 հայ բռնցքամարտիկներ հաղթանակ են տարել փետրվարի 23-ին:

63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն առավելության է հասել չեխ Պետեր Նովակի նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը առաջին ռաունդում պարտության է մատնել բուլղարացի Եվգենի Նաչևին: Ընդ որում՝ Մադոյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: Հաղթանակ են տարել նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանսայանը: Ներսիսյանն առավելության է հասել հնդիկ Կումար Սաչինի, իսկ Մանասյանը՝ Կոսովոն ներկայացնող Ֆոռեն Տոլայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 10 բռնցքամարտիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում