14:08  ,  16 փետրվարի, 2021

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Սոֆիա մեկնելուց առաջ (ֆոտո)

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Ստրանջայի մրցաշարին մեկնելուց առաջ, hաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք մրցաշարում Հայաստանը կունենա 10 ներկայացուցիչ:

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ տարվա առաջին մրցմանը կմասնակցեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Կանանց մրցաշարում հանդես կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում