Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության թիմային բազմամարտի չեմպիոն Կարոլինա Սևաստոյանովան, Ինստագրամում պատասխանելով հետևորդների հարցերին, նշել է, որ չի ամուսնանա աղքատ տղամարդու հետ:
«Չէի ամուսնանա տղամարդու հետ, որը փող չունի: Ինչո՞ւ չէի ամուսնանա աղքատի հետ, դա բարդ հարց է: Կան տարբեր մասնագիտությամբ բազմաթիվ արժանի մարդիկ: Բոլորս տարբեր ենք և բոլորիս տարբեր բաներ են պետք: Իմ ու երեխաներիս համար կընտրեի այլ տարբերակ»,- գրել է 25-ամյա մարզուհին:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Կարոլինա Սևաստոյանովան ընգրկվել էր Ռուսաստանի 20 ամենակրքոտ կանանց ցուցակում:
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում