01:53  ,  16 փետրվարի, 2021

«Չելսին» ուժեղ էր «Նյուքասլից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Նյուքասլի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն եւ գերմանացի հարձակվող Տիմո Վերները։

«Չելսին» 42 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 4 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից»։ «Նյուքասլը» 17-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Չելսի» - «Նյուքասլ»՝ 2։0 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 31, Տիմո Վերներ, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով