23:05  ,  13 փետրվարի, 2021

«Նապոլին» պարտության մատնեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Նապոլիին»։

Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Դաշտի տերերի հաղթական գոլը 11 մետրանոցից խփեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն։

«Յուվենտուսը» 42 միավորով երրորդն է, «Նապոլին» հետ է 2 միավոր եւ չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 1։0 (տեսանյութ)

Լորենցո Ինսինիե, 31, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում