23:27  ,  11 փետրվարի, 2021

Անգլիայի գավաթ․ «Սաութհեմփթոնը» դուրս թողեց «Վուլվերհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Վուլվերհեմփթոնն» ընդունեց «Սաութհեմփթոնին»։ Հյուրերն առավելության հասան 2:0 հաշվով եւ դուրս եկան քառորդ եզրափակիչ։

49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Դենի Ինգսը։ 90-րդ րոպեին «Սաութհեմփթոնի» առավելությունը կրկնապատկեց շոտլանդացի կիսապաշտպան Ստյուարտ Արմստրոնգը։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Վուլվերհեմփթոն» - «Սաութհեմփթոն»՝ 0։2 (տեսանյութ)

Դենի Ինգս, 49, Ստյուարտ Արմստրոնգ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով