Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը բաժանվել է մոդել Կասիա Լենհարդտից, որի հետ հանդիպում էր մոտ 15 ամիս, գրում է Bild-ը:
Բոատենգը հայտարարել է, որ բաժանվել է ընկերուհուց, քանի որ դա լավագույն որոշումն էր իր ընտանիքի համար: Սակայն Լենհարդտը պատասխանել է, որ ինքն է լքել ֆուտբոլիստին և առաջիկայում բացահայտումներ կանի նրա մասին:
Հունվարին Կասիա Լենհարդտը ավտովթարի էր ենթարկվել Բոատենգի մեքենայով: Ավելի ուշ պարզվել էր, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Լենհարդտի հետ սիրավեպ սկսելուց առաջ Ժերոմ Բոատենգը հանդիպում էր Ռեբեկա Սիլվեյրայի հետ, որն առաջկցել է նրան բաժանվելուց հետո:
«Կասիան սեփական շահերի համար արդեն քանդել է իմ ընտանիքը: Ես նրան թույլ չեմ տա ոչնչացնել նաև Ժերոմին՝ դարձնելով իր զոհը: Նա արդեն բավականաչափ վնաս հասցրել է»,- ասել է Ռեբեկա Սլիվեյրան:
View this post on Instagram
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:10 , 27 հոկտեմբերի
13:03 , 27 հոկտեմբերի
12:22 , 27 հոկտեմբերի
12:07 , 27 հոկտեմբերի 
11:27 , 27 հոկտեմբերի
11:02 , 27 հոկտեմբերի
10:30 , 27 հոկտեմբերի
10:18 , 27 հոկտեմբերի 
09:58 , 27 հոկտեմբերի
09:11 , 27 հոկտեմբերի