11:11 5 փետրվարի, 2021Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը բաժանվել է մոդել Կասիա Լենհարդտից, որի հետ հանդիպում էր մոտ 15 ամիս, գրում է Bild-ը:
Բոատենգը հայտարարել է, որ բաժանվել է ընկերուհուց, քանի որ դա լավագույն որոշումն էր իր ընտանիքի համար: Սակայն Լենհարդտը պատասխանել է, որ ինքն է լքել ֆուտբոլիստին և առաջիկայում բացահայտումներ կանի նրա մասին:
Հունվարին Կասիա Լենհարդտը ավտովթարի էր ենթարկվել Բոատենգի մեքենայով: Ավելի ուշ պարզվել էր, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Լենհարդտի հետ սիրավեպ սկսելուց առաջ Ժերոմ Բոատենգը հանդիպում էր Ռեբեկա Սիլվեյրայի հետ, որն առաջկցել է նրան բաժանվելուց հետո:
«Կասիան սեփական շահերի համար արդեն քանդել է իմ ընտանիքը: Ես նրան թույլ չեմ տա ոչնչացնել նաև Ժերոմին՝ դարձնելով իր զոհը: Նա արդեն բավականաչափ վնաս հասցրել է»,- ասել է Ռեբեկա Սլիվեյրան:
View this post on Instagram
View this post on Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.