17:07  ,  26 հունվարի, 2021

«Չելսին» Թոմաս Տուխելի հետ կկնքի 1,5 տարվա պայմանագիր

Լոնդոնի «Չելսին» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ կկնքի 1,5 տարվա պայմանագիր, հաղորդում է SkySportsPL-ն։ Պայմանագիրը կունենա 2022-ին եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

«Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է անգլիացի Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկությունից հետո։

Սպասվում է, որ Տուխելն այսօր կմիանա անգլիական թիմին, որին կղեկավարի արդեն «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում։ Այդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում