12:12  ,  26 հունվարի, 2021

Տիգրան Բարսեղյանը ցանկանում է հեռանալ «Աստանայից»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ծրագրում է հեռանալ ղազախական «Աստանայից», հաղորդում է Meta-ratings.kz-ը:

27-ամյա ֆուտբոլիստի գործակալները բանակցում են եվրոպական ու ռուսական ակումբների հետ՝ նրա տեղափոխության հարցով: Բարսեղյանի՝ «Աստանայից» հեռանալու որոշման վրա անդրադարձել է ակումբի բյուջեի կրճատումը:

Ղազախստանի ավարտված առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 18 խաղի, դարձել 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի ու Sports.kz կայքի վարկածով նա ընդգրկվել էր մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Transfermarkt-ը Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում