22:54  ,  24 հունվարի, 2021

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս թողեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 3:2 հաշվով հաղթեց երկրի գործող չեմպիոն «Լիվերպուլին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Լիվերպուլցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, իսկ դաշտի տերերից աչքի ընկան անգլիացիներ Մեյսոն Գրինվուդն ու Մարկուս Ռեշֆորդը և պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը:

1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Վեստ Հեմը»:

Հիշեցնենք, որ Անգլիայի գործող գավաթակիրը Լոնդոնի «Արսենալն» է, որը չէր կարողացել հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը:

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 3:2 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 26, Մարկուս Ռեշֆորդ, 48, Բրունո Ֆերնանդեշ, 78 – Մոհամեդ Սալահ, 18, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում