Չինական «Շանհայ Շենհուայի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին հունվարի 23-ին բուժզննում կանցնի իտալական «Ռոմա» վերադառնալու համար, հաղորդում է Goal.com-ը։
28-ամյա ֆուտբոլիստը Հռոմի թիմում խաղացել է 2016-2019 թվականներին: Էլ Շարավին ցանկանում է դարձյալ խաղալ Իտալիայում, որպեսզի Եվրոպայի առաջնությունից առաջ լինի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ Էլ Շարավին «Ռոմայից» չինական ակումբ էր տեղափոխվել 2019 թվականին։ Նրա տրանսֆերի գինը կազմել էր 16 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում