Ստեֆան Էլ Շարավին բուժզննում կանցնի «Ռոմայում»

23:14   22 հունվարի, 2021

Չինական «Շանհայ Շենհուայի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին հունվարի 23-ին բուժզննում կանցնի իտալական «Ռոմա» վերադառնալու համար, հաղորդում է Goal.com-ը։

28-ամյա ֆուտբոլիստը Հռոմի թիմում խաղացել է 2016-2019 թվականներին: Էլ Շարավին ցանկանում է դարձյալ խաղալ Իտալիայում, որպեսզի Եվրոպայի առաջնությունից առաջ լինի  Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ Էլ Շարավին «Ռոմայից» չինական ակումբ էր տեղափոխվել 2019 թվականին։ Նրա տրանսֆերի գինը կազմել էր 16 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։