Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցում ռուսական «Տամբովի» հավաքին: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստությունը սկսել է Կրիմսկ քաղաքում:
NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ Վարազդատ Հարոյանը ժամանել է Հայաստան և Երևանում է մարզվում մարզավիճակ պահպանելու համար: Չի բացառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի այլ ակումբ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցում է «Տամբովի» հավաքին: Օրեր առաջ «Տամբովի» նախագահ էր դարձել ֆուտբոլային ֆունկցիոներ Վալերի Հովհաննիսյանը: Ակումբն ունի մեծ պարտքեր և վաղուց աշխատավարձ չի վճարում ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանից առաջ Եկատերինբուրգի «Ուրալից» է տեղափոխվել «Տամբով», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 8 հանդիպման: Դրանից առաջ նա «Ուրալում» հանդես էր գալիս 2017 թվականից: Նախկինում Հարոյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» ու Իրանի «Փադիդեհ» ակումբներում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի 
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի