13:30 20 հունվարի, 2021Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցում ռուսական «Տամբովի» հավաքին: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստությունը սկսել է Կրիմսկ քաղաքում:
NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ Վարազդատ Հարոյանը ժամանել է Հայաստան և Երևանում է մարզվում մարզավիճակ պահպանելու համար: Չի բացառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի այլ ակումբ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցում է «Տամբովի» հավաքին: Օրեր առաջ «Տամբովի» նախագահ էր դարձել ֆուտբոլային ֆունկցիոներ Վալերի Հովհաննիսյանը: Ակումբն ունի մեծ պարտքեր և վաղուց աշխատավարձ չի վճարում ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանից առաջ Եկատերինբուրգի «Ուրալից» է տեղափոխվել «Տամբով», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 8 հանդիպման: Դրանից առաջ նա «Ուրալում» հանդես էր գալիս 2017 թվականից: Նախկինում Հարոյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» ու Իրանի «Փադիդեհ» ակումբներում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.