11:28  ,  20 հունվարի, 2021

Ֆերնանդո Տորեսը նմանվել է ռեգբիի խաղացողի (ֆոտո)

Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Աթլետիկոյի», անգլիական «Լիվերպուլի», «Չելսիի» ու իտալական «Միլանի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարիերան ավարտելուց հետո որոշել է փոխել իր կազմվածքը: 36-ամյա իսպանացին հրապարակել է տեսանյութ, որտեղ ունի ռեգբիի խաղացողի մարմին:

Հիշեցնենք, որ Ֆերնանդո Տորեսը կարիերան ավարտել է 2019-ի ամռանը: Վերջերս նա դարձել էր «Աթլետիկոյի» երկրորդ թիմի մարզիչը:

Տորեսն Իսպանիայի հավաքականի հետ դարձել է 2010թ․ աշխարհի չեմպիոն և 2008թ․ ու 2012թ․ Եվրոպայի առաջնության հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում