10:44  ,  20 հունվարի, 2021

Ռոնալդուն հանդիպել է Ֆլորենտինո Պերեսի հետ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Յուվենտուսի» ստադիոնում: Հայտնի չէ, թե ինչ է քննարկվել դրա ժամանակ, գրում է El Chiringuito TV-ն:

Հիշեցնենք, որ 35-ամյա Ռոնալդուն 2018-ի ամռանը 100 միլիոն եվրոյի դիմաց «Յուվենտուս» էր տեղափոխվել «Ռեալից», որի կազմում խաղում էր 2009 թվականից: Իտալական ակումբում նա անցկացրել է 108 հանդիպում, դարձել 80 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ: Պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում