18:48  ,  18 հունվարի, 2021

Վալդանո․ Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալում» չկա ռմբարկու

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն ֆրանսիացի Զինեդին Զիդանի ղեկավարած թիմի հիմնական խնդիրը համարում է ռմբարկուի բացակայությունը։

«Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալն» ամեն խաղում մեկ գոլ պակաս է խփում։ Նրանից հետո թիմում չկա ռմբարկու։ Լուկա Յովիչը չկարողացավ հարմարվել թիմում։ «Ռեալում» խաղալը հեշտ չէ»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է AS-ը։

35-ամյա պորտուգալացի հարձակվողը «Ռեալում» հանդես է եկել 2009-2018-ին, այնուհետեւ տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»։

23-ամյա սերբ հարձակվող Լուկա Յովիչը 2019թ․ ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» էր տեղափոխվել «Ռեալ», սակայն անցած շաբաթ վարձակալությամբ վերադարձավ գերմանական ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում