12:17  ,  10 հունվարի, 2021

«Միլանը» կրկնել է «Ինտերի» 70 տարվա վաղեմության ռեկորդը

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Տորինոյին» 2։0 հաշվով հաղթելու շնորհիվ «Միալնը» կրկնել է Միլանի «Ինտերի» 70 տարվա վաղեմության արդյունավետության ռեկորդը։

«Միլանը» Իտալիայի առաջնության առաջին շրջանի 16 խաղում խփել է առնվազն 2 գոլ։ Նախորդ անգամ այդպիսի արդյունավետություն ունեցել է «Ինտերը» 1949-1950 եւ 1950-1951 թվականների մրցաշրջաններում, հաղորդում է Opta-ն։

Իտալիայի ընթացիկ առաջնության 17 խաղում Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը տարել է 12 հաղթանակ, կրել 1 պարտություն, 4 հանդիպում ավարտել ոչ ոքի եւ 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ինտերը» հետ է 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում