02:23  ,  31 դեկտեմբերի, 2020

«Էլչեն» ու «Ռեալը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Էլչեին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Արքայական ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, 52-րդ րոպեին 11 մետրանոցից պատասխան գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆիդել Չավեսը:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալն» այժմ 33 միավորով երկրորդ տեղում է, «Էլչեն» ունի 16 միավոր և 15-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Էլչե» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Ֆիդել Չավես, 52 - Լուկա Մոդրիչ, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով