15:05  ,  25 դեկտեմբերի, 2020

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի տարվա լավագույն մարզիչ

Հայաստանի 2020 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, տեղեկացնում է Տելեգրամում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ալիքը:

Իսպանացի մասնագետը ստացել է 134 ձայն: «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ստացել է 50 ձայն, ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը՝ 48 ձայն:

Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ՝

1. Խոակին Կապառոս 134
2. Վարդան Բիչախչյան 50
3. Ռաֆայել Նազարյան 48
4. Վարդան Մինասյան 27
5. Դավիդ Կամպանյա 20
6. Եղիշե Մելիքյան 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում