18:44  ,  17 դեկտեմբերի, 2020

Աշխարհի Գավաթ․ Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրարդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պետք է պայքարեր ռուս մրցակցի հետ, սակայն նա հրաժարվել է պայքարից ոտքի վնասվածքի պատճառով, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը վստահ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում Թեւանյանը 10:0 հաշվով  ժամանակից շուտ հաղթեց 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլայ Օխլոպկովին:

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 որակավորման փուլից, որտեղ 6:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակիչում 51 վայրկյանում 11:0 հաշվով պարտության մատնեց Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մուհամեդ Ալիին:

Վազգեն Թեւանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Եվրոպական երկրորդ խաղերի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի ներկայացուչիչ Գոռ Հովհաննիսյանի հետ։

61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում ցավալի պարտություն կրեց Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Պապիկյանը: Առաջին մրցափուլում Հայաստանի 2020 թվականի չեմպիոնը 0:10 հաշվով պարտվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Աբասգաժի Մագոմեդովը:

Ռազմիկ Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 երզափակիչից, որտեղ 8:7 հաշվով առավելության էր հասել Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևին:

Երեկոյանը մրցահերթում ոսկե մեդալի համար պայքարում մրցագորգ դուրս կգա 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

 57կգ քաշայինների պայքարում 21-ամյա ըմբիշը երեք տպավորիչ հաղթանակ (7:0, 5:4, 7:4)  տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ եւ կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում