16:31  ,  14 դեկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. «Ռոմայի» մրցակիցն ու փլեյ-օֆֆի զույգերը (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում դեկտեմբերի 14-ին անցկացված վիճակահանության արդյունքում հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի զույգերը:

Իտալական «Ռոման» կմրցի պորտուգալական «Բրագայի» հետ, իսկ գերմանական «Հոֆենհայմին» բաժին հասավ նորվեգական «Մոլդեն»: «Ռոման» ու «Հոֆենհայմը» առաջին խաղերը կանցկացնեն դրսում:

Այս փուլում իրար չէին կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերը:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ

«Վոլֆսբերգ» (Ավստրիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)

«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Բյուրգե» (Բելգիա)

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Միլան» (Իտալիա)

«Անտվերպեն» (Բելգիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)

«Սլավիա» (Չեխիա) - «Լեսթեր» (Անգլիա)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)

«Բրագա» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Բայեր» (Գերմանիա)

«Մոլդե» (Նորվեգիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

«Գրանադա» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Շախտյոր» (Ուկրաինա)

«Լիլ» (Ֆրանսիա) - «Այաքս» (Հոլանդիա),

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: 1/8 եզրափակիչի զույգերը ևս որոշվելու են վիճակահանությամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով