01:51  ,  14 դեկտեմբերի, 2020

Մեսիի գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Լեւանտեին»։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը վերջնամասում խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Բարսելոնան» 17 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Լեւանտեն» 18-րդն է՝ 11 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բարսելոնա» - «Լեւանտե»՝ 1։0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում