16:35  ,  12 դեկտեմբերի, 2020

Նադալ. Թենիսի համար հրաշալի կլինի, եթե Ֆեդերերը վերադառնա և մեր մրցակցությունը շարունակվի

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անդրադարձել է Ռոջեր Ֆեդերերի հետ մրցակցությանը: Այս մրցաշրջանում 39-ամյա շվեյցարացին հանդես չեկավ ծնկի վնասվածքի պատճառով:

«Վստահ եմ, որ վնասվածքը չի խանգարի Ռոջերին, և նա կվերադառնա «զինված»: Այո, նա այլևս ապացուցելու ոչինչ չունի, քանի որ ամեն անգամ ցուցադրում է անհավանական մակարդակ: Չգիտեմ, թե մինչև երբ նա կշարունակի խաղալ, սակայն հրաշալի կլինի, եթե նա վերադառնա և ցուցադրի իր լավագույն խաղը: Կարծում եմ՝ թենիսի համար հրաշալի կլինի, եթե Ֆեդերերը վերադառնա և մեր մրցակցությունը շարունակվի»,- Նադալի խոսքը մեջբերում է  Santander Private Banking-ը:

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող է և ռեկորդակիր է այդ ցուցանիշով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում