18:05  ,  7 դեկտեմբերի, 2020

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեկնաբանել են Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուբոլիստներ Վլադիմիր Սանոսյանն ու Սարո Գալստյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել են Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Բուլղարիայի հավաքականի նկատմամբ վստահ հաղթանակը:

Բուլղարական Վառնայում տեղի ունեցած խաղում հայկական թիմն առավելության էր հասել 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ էր դարձել Համլետ Մանուկյանը, մեկակակն անգամ էլ աչքի էին ընկել Դավիթ Ասլանյանը եւ Վլադիմիր Սանոսյանը։

Վլադիմիր Սանոսյանը նշել է, որ Բուլղարիայի դեմ երկրորդ խաղում թիմը չպետք է մտածի նախորդ հանդիպման մասին, իսկ Սարո Գալստյանն ընդգծել է, որ Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակը գործի միայն կեսն է, այդ պատճառով թիմը շատ լավ պետք է պատրաստվի՝ խնդիրը վերջնականորեն լուծելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում