16:12  ,  4 դեկտեմբերի, 2020

Օլիվյե Ժիրուն՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքները:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

Իսպանական «Սևիլիայի» դեմ խաղում Ժիրուն դարձել էր պոկերի հեղինակ:

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Իրֆան Ջան Կահվեչին («Իստանբուլ Բաշակշեհիր»), Ռոմելու Լուկակուն («Ինտեր») և Մերգիմ Բերիշան («Զալցբուրգ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում