14:54  ,  4 դեկտեմբերի, 2020

Մոուրինյոն նշել է, թե քանի տարի է ցանկանում շարունակել մարզչական աշխատանքը

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել մարզչական կարիերան:

«Ես դեռ 57 տարեկան եմ և շատ երիտասարդ մարզիչ եմ: Կարծում եմ, որ դեռ 10-15 տարի կկարողանամ մնալ ֆուտբոլում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Ժոզե Մոուրինյոյի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Մինչև «Տոտենհեմը» գլխավորելը Մոուրինյոն աշխատել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում», «Չելսիում», «Ինտերում», «Ռեալում» և «Պորտուում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում