Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում խմբային փուլի նախավերջին տուրում իտալական «Ռոման» տանը մրցեց շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 34-րդ րոպեին աչքի ընկավ կամերունցի հարձակվող Ժան-Պիրե Նսամեն։ 44-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ռոմայի» իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։
46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի եւ իտալական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ խաղակեսում «Ռոման» եւս երկու գոլ խփեց։ 59-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին։ 81-րդ րոպեին հաշիվը 3։1 դարձրեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։
82-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Յանգ Բոյզի» գվինեացի պաշտպան Մոհամեդ Ալին։
A խմբում «Ռոման» 13 միավորով առաջին տեղում է։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը դեռ անցած տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։
B խմբում Լոնդոնի «Արսենալը» 4։1 հաշվով հաղթեց ավստրիական «Ռապիդին» եւ 15 միավորով առաջատարն է։ Անգլիական ակումբն անցած տուրում էր հաղթահարել խմբային փուլի արգելքը։
C խմբում չեխական «Սլավիան» ու գերմանական «Բայերը» 12-ական միավորով առաջին եւ երկրորդ տեղում են եւ նվաճեցին 1/16 եզրափակիչի ուղեգրերը։
D խմբում շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսն» ու պորտուգալական «Բենֆիկան» վաստակել են 11-ական միավոր եւ փլեյ-օֆֆում են։
E խմբում իսպանական «Գրանադան» (10 միավոր) եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» (9 միավոր) նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգրեր։
G խմբում փլեյ-օֆֆի ուղեգրերը նվաճեցին անգլիական «Լեսթեր Սիթին» ու պորտուգալական «Բրագան», որոնք վաստակել են 10-ական միավոր։ Ուկրաինական «Զարյան» 6 միավորով երրորդն է։
H խմբում փլեյ-օֆֆ դուրս եկան ֆրանսիական «Լիլն» (11 միավոր) ու իտալական «Միլանը» (10 միավոր)։
I խմբում իսպանական «Վիլյառեալը» 13 միավորով առաջինն է եւ փլեյ-օֆֆում է։
J խմբում բելգիական «Անտվերպենը» վաստակել են 12 միավոր եւ ապահովել տեղը 1/16 եզրափակիչում։
K խմբում Զագրեբի «Դինամոն» 11 միավորով առաջինն է եւ հաղթահարեց խմբային փուլի արգելքը։
L խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան գերմանական «Հոֆենհայմն» ու սերբական «Ցրվենա Զվեզդան»։
Եվրոպայի լիգա, 5-րդ տուր
A խումբ
«Ռոմա» (Իտալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3։1 (տեսանյութ)
ՉՖՌ (Ռումինիա) - «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)՝ 0։0
B խումբ
«Արսենալ» (Անգլիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 4։1 (տեսանյութ)
«Մոլդե» (Նորվեգիա) - «Դանդոլկ» (Իռլանդիա)՝ 3։1
C խումբ
«Նիցա» (Ֆրանսիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2։3
«Սլավիա» (Չեխիա) - «Հապոել Բեեր Շեւա» (Իսրայել)՝ 3։0
D խումբ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 4։0
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ստանդարդ» (Բելգիա)՝ 3։2
E խումբ
«Գրանադա» (Իսպանիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)՝ 0։1
«Օմոնիա» (Կիպրոս) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 2։1
F խումբ
«Ալկմար» (Նիդերլանդներ) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1։1
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Ռիեկա» (Խորվաթիա)՝ 2։2
G խումբ
ԱԵԿ (Հունաստան) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2։4
«Զարյա» (Ուկրաինա) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1։0
H խումբ
«Միլան» (Իտալիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4։2 (տեսանյութ)
«Լիլ» (Ֆրանսիա) - «Սպարտա» (Չեխիա)՝ 2։1
I խումբ
«Սիվասպոր» (Թուրքիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։1
J խումբ
ԼԱՍԿ (Ավստրիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 3։3 (տեսանյութ)
«Անտվերպեն» (Բելգիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 3։1
K խումբ
ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Վոլֆսբերգ» (Ավստրիա)՝ 0։1
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 0։2
L խումբ
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 0։0
«Գենտ» (Բելգիա) - «Լիբերեց» (Սլովակիա)՝ 1։2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում