19:08  ,  3 դեկտեմբերի, 2020

Լուկա Յովիչն ապաքինվել է կորոնավիրուսից եւ վերադարձել «Ռեալի» կազմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչն ապաքինվել է կորոնավիրուսից։ 22-ամյա սերբ ֆուտբոլիստը մի քանի թեստ է հանձնել եւ բացասական պատասխաններ ստացել։

Նա վերադարձել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի ընդհանուր խումբ եւ դեկտեմբերի 3-ին մասնակցել մարզմանը, հաղորդում է Marca-ն։

Լուկա Յովիչը կորոնավիրուսով վարակվել էր Սերբիայի հավաքականում։ Ազգերի լիգայի 6-րդ տուրում սերբերը 5։0 հաշվով հաղթել էին Ռուսաստանի թիմին, Յովիչը դարձել էր դուբլի հեղինակ։ Դրանից հետո նրա կորոնավիրուսային թեստը տվել էր դրական պատասխան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում