00:30  ,  1 դեկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» նախագահի ընտրությունը՝ հունվարի 24-ին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 24-ին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թեկնածուները քարոզարշավ անելու հնարավորություն կունենան հունվարի 15-ից 22-ը:

Ակումբի նախագահի ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդներն են նախկին նախագահ Ժոան Լապորտան և տնօրենների խորհրդի նախկին անդամ Վիկտոր Ֆոնդը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին:

Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2014 թվականից՝ Սանդրո Ռոսելի հրաժարականից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում