23:52  +04,  30 նոյեմբերի, 2020

Յոահիմ Լյովը կշարունակի աշխատանքը Գերմանիայի հավաքականում

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կշարունակի աշխատանքն ազգային ընտրանում:

Լյովի հետ համագործակցությունը շարունակելու որոշման մասին հայտարարել է Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավարը՝ նշելով, որ 60-ամյա մասնագետը ազգային ընտրանին կգլխավորի նաև Եվրոպայի առաջնության ժամանակ, որը կանցկացվի 2021 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում գերմանացիները 0:6 հաշվով պարտվել էին Իսպանիայի հավաքականին: Դա Գերմանիայի հավաքականի ամենախոշոր պարտությունն էր 1931 թվականից հետո:

Յոահիմ Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2006 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ