Ֆրանսիայի «Կլերմոն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը L`Equipe-ի հետ հարցազրույցում պատմել է իր թիմի գործերի մասին: Ֆրանսիայի առաջնության երկրորդ լիգայում հանդես եկող «Կլերմոնը» 28-րդ տուրում հանդիպելու է «Իստրի» հետ:
«Մենք այժմ ընթանում ենք երկրորդ տեղում: Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի թիմը վերջապես կկարողանա հանդես գալ ուժեղագույնների լիգայում: Սակայն արդեն 1,5 ամիս է մենք չենք կարողանում հաղթել (հունվարի 28-ից): Մենք եզրագծին ենք մոտենում: Մեզ անհրաժեշտ է հաղթել առաջիկա խաղում: Յուրաքանչյուր թիմ ունենում է անհաջողությունների փուլ: Մենք որոշակի ցեյտնոտում ենք: Ես կորցրել եմ երեք խաղացողների: Իմ ցանկությունն է հայտնվել առաջին լիագյում: Դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել», - ասել է Տեր-Զաքարյանը:
«Կլերմոնի» գլխավոր մարզիչն ասում է, որ Կլերմոնֆերանում ֆուտբոլը ժողովրդականություն չի վայելում: Այս քաղաքում սիրում են ռեգբի: Պատճառը նաեւ ֆուտբոլային ենթակառուցվածքի բացակայությունն է: «Կլերմոնի» խաղերին միջինը 5 հազար ֆուտբոլասեր է ներկա լինում: Իրավիճակը փոխելու միակ ելքը Տեր-Զաքարյանը տեսնում է առաջին լիգա դուրս գալու մեջ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում